09/03/2021 10:51
ԱՄՆ-ում աշակերտը դասի է բերել ինքաշեն ռումբ և պատահաբար պայթեցրել այն
Առնվազն հինգ աշակերտ ու ուսուցիչ է վիրավորվել ԱՄՆ Միչիգան նահանգում դպրոցի դասասենյակում չկանխամտածված պայթյունից հետո, հայտնում է տեղի ոստիկանությունը:
«Նախաքննությամբ պարզվել է, որ 16-ամյա մի աշակերտ պատահաբար գործի է դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը նա բերել էր դպրոց: Սարքը պայթել է դասարանում՝ վիրավորելով նրան և չորս այլ դասընկերոջ», - ասվում է ոստիկանության շրջանի հաղորդագրության մեջ:
Դեպքից հետո աշակերտները, ուսուցիչները և դպրոցի աշխատակիցները տարհանվել են:
Քննիչները շարունակում են ուսումնասիրել և պարզել պայթուցիկի բաղադրությունը: