09/03/2021 13:59
Մեխիկոյում ֆեմինիստուհիների երթի ժամանակ բախումներում ոստիկանության ավելի քան 60 աշխատակցուհի է տուժել
Ոստիկանության ավելի քան 60 աշխատակցուհի վնասվածքներ է ստացել Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք հրահրել էին Կանանց միջազգային օրվան նվիրված երթի մասնակից կանայք: Այս մասինTwitter-ում հայտնում է Մեխիկոյի Հասարակական անվտանգության վարչությունը:
«Կան հաստատված տվյալներ 62 ոստիկանի և 19 քաղաքացիական անձի մասին, որոնք վնասվածքներ են ստացել, ոստիկանության 9 աշխատակցուհու տարել են հիվանդանոցներ բժշկական օգնության համար, նրանց վիճակը գինահատվում է կայուն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հասարակական անվտանգության վարչության ղեկավարի տեղակալ Մարսելա Ֆիգերոայի խոսքով՝ ոստիկանները ենթարկվել են հարձակումների մուրճերի, փայտերի, պայթակների, և դյուրավառ խառնուրդով շշերի օգտագործմամբ: Մայրաքաղաքային դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ուլիսես Լարան էլ հայտարարել է, որ հսկողական գերատեսչությունը մտադիր է կատարել հավաքի ընթացքում բռնության ակտերի հետաքննություն:
Իշխանությունների գնահատականով՝ դրան մասնակցել է մոտ 20 հազար մարդ:
Մեխիկոյի իշխանությունները ֆեմինիստուհիների երթի անվտանգության պահպանանը ներգրավել էին 2,7 հազար կին ոստիկանների: Նրանք զինված չեն եղել և չեն ունեցել ինքնապաշտպանության համար ոչ մի հատուկ միջոց: