09/03/2021 15:06
Մահացել է դետեկտիվների հեղինակ Տատյանա Պոլյակովան
Ռուս գրող, դետեկտիվ վեպերի հեղինակ Տատյանա Պոլյակովան 62 տարեկանում մահացել է, հայտնել է նրա մենեջեր Վալերիա Սերգեևան:
«Տատյանա Պոլյակովան մահացել է Վլադիմիրում: Մի քանի տարի նա պայքարում եմ քաղցկեղի դեմ», - նրա խոսքը մեջբերում է ТАСС-ը:
Ինչպես նշել է Սերգեևան, հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 10-ին՝ ժամը 10:00-ին:
Պոլյակովան գրել է ավելի քան 90 գիրք: Նրա աշխատանքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր: