10/03/2021 13:41
Նախագահը վարչապետից ստացել է Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու առաջարկությունը. կարձագանքի եռօրյա ժամկետում
ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ նշանակելու՝ վարչապետի առաջարկությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
«Եռօրյա ժամկետ ունենք առաջարկությանն արձագանքելու համար», - ասաց Հասմիկ Պետրոսյանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Արտակ Դավթյանին ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ նշանակելու առաջարկությամբ։