10/03/2021 10:46
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 340 դեպք, մահացել է 7 մարդ
Հայաստանում մարտի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 175 538 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 340-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 165 259 (+163) մարդ, այս պահին բուժվում է 6208 (+170):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4071 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3237 (+5), իսկ այլ պատճառներով՝ 834 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 7 մարդ: