10/03/2021 16:24
Կորոնավիրուսի բրիտանական շտամը մեկ շաբաթում հայտնաբերվել է ևս հինգ երկրներում
VOC 202012/01 կորոնավիրուսի շտամը, որն ի սկզբանե հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում և որը գիտնականները բնութագրում են ավելի վարակիչ, անցյալ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս հինգ երկրներում: Այսպիսով, պետությունների ընդհանուր թիվը, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ի այս տարբերակը, հասել է 111-ի, գրում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների տվյալներով՝ հարավամերիկյան շտամը գրանցվել է 58 երկրներում, իսկ բրազիլականը՝ 32-ում:
Հետազոտության համաձայն՝ մարդկանց վարակելու բրիտանական շտամի ունակությունը 36-75%-ով գերազանցում է նախապես հայտնի SARS-CoV-2 շտամին:
Միևնույն ժամանակ, այս տարբերակով վարակված հիվանդների մոտ հոսպիտալացման ռիսկը մեծանում է: Բացի այդ, հիվանդությունը բնութագրվում է ավելի ծանր ընթացքով, և կա մահվան մեծ ռիսկ: