10/03/2021 14:21
ԱՀԿ. Աշխարհում COVID-19 դեպքերն աճում են
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում մեկ շաբաթվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսի դեպքերի աճի մասին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ ներկայացված տվյալի՝ աճի տեմպը կազմել է 2%, այսինքն՝ 2.7 միլիոն վարակման դեպք: Դա գերազանցում է նախորդ շաբաթվա տվյալները:
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդության հետևանքով մահացության աճը նվազել է 6%-ով:
«Համաշխարհային մասշտաբով երկրների մոտ կեսում նոր դեպքերի քանակը նվազել է, իսկ մյուս կեսում աճ կա», - հայտնել են ԱՀԿ-ից:
Հաճախականության աճն առավելապես զգացվել է Աֆրիկայում, Արևելյան Միջերկրական ծովում, որտեղ աճել են նաև մահացությունները, նաև Եվրոպայում: