10/03/2021 17:03
Օնիկ Գասպարյանի որոշումը ճնշումների հետևանք չէ. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)
Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը չի կարծում, թե Օնիկ Գասպարյանն իր որոշումը կայացրել է ճնշումների հետևանքով:
«Բնական է, որ իր հետ խոսել են, երևի հազար ու մի բան ասել, բայց իր որոշումները ես չեմ բացատրում որպես ճնշումների հետևանք: Ինքը որպես օրինապաշտ զինվորական իր որոշումն ընդունել է՝ ելնելով օրենքից», - լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը:
Նա ընդգծեց՝ չի կարծում, թե Օնիկ Գասպարյանի վրա ճնշում գործադրելով կարելի է որևէ նպատակի հասնել: