10/03/2021 14:12
Մասկը նշել է Starship-ի նախատիպի պայթելու պատճառը
SpaceX ամերիկյան ընկերության ղեկավար Իլոն Մասկը շարժիչի մեջ հելիումի հայտնվելն է նշել որպես մարտի 4-ին հաջող վայրէջքից հետո Starship-ի նախատիպի պայթյունի պատճառ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«SN10-ն ուներ ցածր մղում վառելիքի բաքից (հավանաբար) շարժիչում մասնակի հելիումի հայտնվելու պատճառով: (Վայրկյանում 10 մետր արագությամբ) հարվածը կոտրել է հենակները», - հայտնել է միլիարդատերը:
Նրա խոսքով՝ SN11-ի փորձարկումները մի փոքր կփոփոխվեն:
Այս տարվա մարտի 4-ին Starship SN10 նախատիպն առաջին անգամ վայրէջք է կատարել. մինչ այդ բոլոր փորձնական թռիչքներն ավարտվում էին վայրէջքի ժամանակ պայթյունով: Սակայն հաջող հերթական վայրէջքից մի քանի րոպե անց նավը պայթել է: