10/03/2021 10:17
ՌԴ խաղաղապահներն այցելուներին ուղեկցել են Ղարաբաղում Ամարասի վանք (Տեսանյութ)
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին թվագրված եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում:
Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 20 ուխտավորի հերթական խմբի անվտանգությունը, որոնց Ստեփանակերտ քաղաքից ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք և հետ: