10/03/2021 17:23
Լավրով. Մոսկվան և Էր Ռիադը պատճառ չեն տեսնում խափանելու «ՕՊԵԿ+»-ում համագործակցության հետաքրքրությունը
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան նպատակ ունեն ամրապնդել համագործակցությունը համաշխարհային նավթային շուկայում և չեն նշում որևէ պատճառ, որը կարող են խարխլել «ՕՊԵԿ+»-ի շրջանակներում իրենց համագործակցության հետաքրքրությունը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք այսօր հաստատեցինք ածխաջրածինների գլոբալ շուկաներում մեր համագործակցության ամրապնդման վրա մեր ուշադրությունը: Այս փուլում չենք տեսնում որևէ իրադարձություն, որը կարող է խաթարել հետաքրքրությունը մեր փոխադարձ համագործակցության շուրջ: Սա օբյեկտիվ իրողություն է, և դա, իմ կարծիքով, ունի երկարաժամկետ, կայուն բնույթ», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: