10/03/2021 18:10
Հավայան կղզիներում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ
Հավայան կղզիների նահանգապետ Դեյվիդ Իգեն հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ ջրհեղեղի վնասների պատճառով:
«Ես հենց նոր ստորագրեցի Հավայան նահանգում արտակարգ դրության սահմանելու մասին հայտարարությունը», - գրել է Իգեն իր թվիթերում:
Նա նշել է, որ ջրհեղեղներն ու հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել կղզիներում հանրային և մասնավոր սեփականությանը:
Ըստ նրա՝ այս միջոցառումը թույլ կտա պետական միջոցներով տուժածներին արագ ու արդյունավետ օգնություն ցուցաբերել: