10/03/2021 12:24
Ռուսական օդուժն ահաբեկիչների համար դժոխք է կազմակերպել սիրիական անապատում
Ռուսաստանի օդուժը շարունակում է ծանր հարվածներ հասցնել Սիրիայի կենտրոնական և արևելյան շրջաններում ԴԱԻՇ («Իսլամական պետություն», ԻՊ՝ արգելված Ռուսաստանի Դաշնությունում) ահաբեկչական խմբավորման զինյալներին: Տասնյակ մարտական առաքելություններ են իրականացվում ամեն օր ԴԱԻՇ-ի ակտիվ գործունեությանը Սպիտակ անապատի շրջանի Հոմս և Դեյր-էզ-Զոր նահանգների հսկայական տարածքում վերջ դնելու համար:
Վերջին 72 ժամվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ավելի քան 190 հարված են հասցրել ԴԱԻՇ-ի գրոհայինների ստորգետնյա օբյեկտների և մեքենաների վրա, հայտնում է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (SOHR) հասարակական կազմակերպությունը: Ինչպես նշել է Լոնդոնի դիտորդը՝ ռուսական ավիահարվածները նպատակ ունեն կաթվածահար անել ահաբեկիչներին ցամաքում և ոչնչացնել անապատում նրանց հենակետերը:
Վերջին երեք օրվա ընթացքում օդային գրոհները, ըստ SOHR- ի գնահատականների՝ ոչնչացրել են ԴԱԻՇ-ի ավելի քան 30 գրոհայիններ և ռազմապետեր, ինչպես նաև ահաբեկչական խմբավորման տասնյակ ստորգետնյա թաքստոցներ և մեքենաներ: