10/03/2021 15:38
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի երկու քաղաքացու նկատմամբ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու իրանցիների նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Հայտարարում եմ, որ Ալի Հեմաթիան և Մասուդ Սաֆդարին ընդգրկվել են ԻՀՊԿքննիչների ցուցակում... մարդու իրավունքների լուրջ խախտումներին, մասնավորապես՝ խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի համար՝ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված բանտարկյալների նկատմամբ 2019-ին և 2020-ին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «այդ մարդիկ և նրանց հարազատներն իրավունք չունեն մուտք գործել Միացյալ Նահանգներ»: