10/03/2021 16:48
ԳՇ պետի պաշտոնը ստանձնել համաձայնող զինվորականը սպայի արժանապատվությունը պարզապես գետնով կտա. Իվետա Տոնոյան
Զինվորականն, ով կհամաձայնի այս խայտառակ պատմությունից հետո ստանձնել ԳՇ պետի պաշտոնը, պարզապես գետնով կտա սպայի արժանապատվությունը, Aysor.am -ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«Կարծում եմ, որ իրեն հարգող որևէ զինվորական չի ընդունելու Նիկոլ Փաշինյանի՝ ԳՇ պետ դառնալու առաջարկը, տեսնելով, թե իշխանությունն ինչ խայտառակ ճանապարհով կոնկրետ հաշվեհարդար տեսավ Օնիկ Գասպարյանի հետ», - ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար:
Նախագահը վարչապետից ստացել է այդ առաջարկը և կարձագանքի եռօրյա ժամկետում: