10/03/2021 11:20
Պեսկով. Համավարակը Ռուսաստանին զրկել է զարգացման մեկ տարուց
Կորոնավիրուսային համավարակը Ռուսաստանին, ինչպես մյուս երկրներին, զրկել է ամբողջ տարվա ընթացքում ինտենսիվ զարգանալու հնարավորությունից, հետագայում այս անկումը պետք է փոխհատուցվի: Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է համավարակի կապակցությամբ ТАСС-ին տված հարցազրույցում:
«Համավարակն ինձ, ինչպես և բոլորիս, զրկել է երկրի զարգացման մեկ տարուց. ցավոք, մեզ, ինչպես աշխարհի բոլոր երկրներին, համավարակը հետ է շպրտել զարգացման ճանապարհից, և հետագայում մենք ստիպված կլինենք փոխհատուցել դա», - ասել է նա:
Պեսկովը հավելել է, որ կորոնավիրուսն անձամբ իրեն է զրկել երեք շաբաթից, որի ընթացքում նա պայքարում էր քովիդի դեմ: