10/03/2021 18:37
«Մեր հոգսերի գարունը». Վարդան Պետրոսյանը թեմատիկ ցուցահանդես կունենա, նկարների պատմությունը կներկայացնի անձամբ դերասանը
Դերասան Վարդան Պետրոսյանը «Մեր հոգսերի գարունը» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես է ներկայացնում: Այս մասին դերասանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով:
Ցուցահանդեսը տեղի կունենա մարտի 18-ից 28-ը՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում: Ցուցասրահը բաց կլինի առավոտից: Այդ օրերին ամեն երեկո ժամը 19:00-ին էլ հեղինակն անձամբ կներկայացնի իր նկարների պատմությունները։
«Ցուցահանդեսը նվիրում եմ բոլոր այն կանանց, որոնք ողջ պատերազմի և նրան հաջորդած չորս ամիսների ընթացքում պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի գլխավորությամբ անխոնջ նվիրյալների պես, անքուն ու անդադար աշխատեցին մեր առաջնագծի և Արցախից եկած գաղթականների համար», - ընդգծել է Վարդան Պետրոսյանը: