11/03/2021 12:43
Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է ապօրինի հանձնարարում քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել. Ռուբեն Հայրապետյանի պաշտպան
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իր պաշտպանյալի գործով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է ապօրինի հանձնարարում քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել։
«Ես էլ մտածում եմ, թե մեկ այլ քննիչն ինչու է ակնհայտորեն դուրս գալիս քրեական գործով պարզաբանման ենթակա հարցերի շրջանակից. փաստորեն Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է ապօրինի հանձնարարում քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել…