11/03/2021 14:35
Փաշինյանի օգնականի և ՀԿԳ քննիչ Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առերևույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում եմ ներկայացրել դատախազություն. Մակինյան
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։
«Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդպետյանի և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերևույթ հանցագործությունների կատարման մասին՝ կից ապացույցները ներկայացնելով, հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն», - Facebook-ում գրել է Ամրամ Մակինյանը։
Ավելի վաղ Ամրամ Մակինյանը գրել էր, որ իր պաշտպանյալի գործով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է ապօրինի հանձնարարում քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել։