11/03/2021 11:38
ԱՄՆ Պետքարտուղարությունը 900 հազար դոլար կհատկացնի Հայաստանում աշխատողների իրավունքների «ամրապնդման» համար
ԱՄՆ Պետքարտուղարությունը նախատեսում է 900 հազար դոլար հատկացնել Հայաստանում աշխատողների իրավունքների «ամրապնդմանը» ուղղված միջոցառումների իրականացման համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հայերի գործադուլային իրավունքի ապահովմանը, կոլեկտիվ պայմանագրեր կնքելուն, ինչպես նաև արհմիությունների դերը բարձրացնելուն: Russia Today-ը ծանոթացել է դրամաշնորհի նկարագրությանը:
Ինչպես նշված է փաստաթղթում՝ Հայաստանի բնակիչները անբավարար մակարդակում են տեղեկացված իրենց աշխատանքային իրավունքներից: Բացի այդ, նրանք շատ բան չգիտեն արհմիությունների նշանակության մասին այդ իրավունքների պաշտպանության գործում:
Պետդեպի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով (վերահսկելու համապատասխան նախաձեռնության ընթացքը՝ խմբ.) բյուրոյի ներկայացուցիչների կարծիքով՝ ներկայումս Հայաստանում հիմնադրված կազմակերպությունների աշխատակիցները պետք է ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնեն զբաղվածության ոլորտում, ինչպես նաև նրանում, որ նրանց իրավունքների մասին ավելի շատ հիշեցնեն կառավարությանն և գործատուներին:
«Հեղափոխության (2018-ի թավշյա հեղափոխություն, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը դարձել է ՀՀ վարչապետ՝ RT) ընթացքում հայտարարված բարեփոխումների իրականացումը, այժմ հատկապես կարևոր է՝ աճող մտահոգությունների ֆոնին, որ Ռուսաստանը՝ օգտվելով առիթից հնարավորություն կունենան ազդելու քաղաքացիական հասարակության վրա և խոչընդոտելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը», - ասվում է տեքստում:
Այսպես, ամերիկյան պետքարտուղարությունը նշել է, որ եթե հանրապետության քաղաքացիները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ միասին, ավելի իրավասու լինեն աշխատանքային իրավունքի ոլորտում, նրանց համար ավելի հեշտ կլինի հայտնաբերել աշխատանքային աշխարհում առկա խախտումները և բողոքներ ներկայացնել համապատասխան մարմիններ:
«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն ընդունում է 900 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի հայտեր, որպեսզի աշխատողները և նրանց կազմակերպությունները տեղյակ լինեն իրենց իրավունքների մասին... և կարող են արդյունավետորեն պաշտպանել աշխատողների դիրքերն ու շահերը պետության և գործատուի հետ հարաբերություններում», - ասվում է փաստաթղթում:
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը դրական ազդեցություն կունենա Հայաստանում արհմիութենական ակտիվիստների կարողությունների բարձրացման, տեղական մակարդակում հանրապետությունում միջազգայնորեն ճանաչված աշխատանքային ստանդարտների կատարման մոնիտորինգի և առաջարկվող բարեփոխումների աջակցության վրա:
Դրամաշնորհային մրցույթին կարող են դիմել ԱՄՆ և արտասահմանյան առևտրային, շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպություններ, միջազգային կազմակերպություններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ: