11/03/2021 13:57
COVID-19-ը դեռ մնալու է լրջագույն մարտահրավեր մարդկության համար. «Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցների առաջին խումբն արդեն պատվաստվել է. Լուսանկարներ
COVID-19 համաճարակը եղել է, կա և դեռ մնալու է լրջագույն մարտահրավեր մարդկության համար, հայտնում են «Նորք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ից։
«Համաճարակի դեմ պայքարը համալիր է և մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ պետք է լինի պատվաստումը։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցների առաջին խումբն արդեն պատվաստվել է», - նշել են կենտրոնից։
Հայաստանում մարտի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 176 286 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 748-ով:
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները, որպեսզի չվերադառնանք նախկին սահմանափակումներին։