11/03/2021 11:15
«Լուսավոր Հայաստանը» ՀՀ նախագահի հրավերն ընդունում է
ՀՀ նախագահը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին հրավիրել է հանդիպման՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով: «Լուսավոր Հայաստանը» ՀՀ նախագահի հրավերն ընդունում է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար», - գրել է Մարուքյանը: