11/03/2021 17:38
Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին առաջարկությունը հիմնավորումներով հետ է ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին առաջարկությունը հիմնավորումներով հետ է ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին, այս մասին Aysor.am-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել էր Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ միջնորդություն էր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու մասին։
Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը:
2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։
2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից:
Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17