11/03/2021 14:30
Արտակ Դավթյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ Արմեն Սարգսյանի առարկությունները Նիկոլ Փաշինյանը հիմնավորումներով հետ կուղարկի
Նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։
Կառավարությունից Արմեն Սարգսյանի առարկությունները հիմնավորումներով հետ են ուղարկելու, Aysor.am-ին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ միջնորդություն էր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու մասին։
Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը: 2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից: Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա: