11/03/2021 12:36
Այնպես, ինչպես պատերազմի ընթացքում վարեցին տեղեկատվական սպասարկումը, տականքություն էր սեփական ժողովրդի հանդեպ. Արա Սաղաթելյան
Իշխանությունը դեռ հոկտեմբերի 10-ից արդեն պլանավորում էր, թե ինչ է անելու պարտությունից հետո, «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:
«Այն տեղեկատվական բլոկը, որտեղ անընդհատ կատարյալ սուտ էր հնչում և այն հիմնավորումները, թե ադրբեջանցիները բաց աղբյուրներից են օգտվում, ոչ պրոֆեսիոնալ և բթամիտ պնդումներ են, որովհետև նրանք ունեին արբանյակային համակարգ, որի միջոցով տեսնում էին մեր բոլոր տեղաշարժերը։ Այս տեսակ պատերազմներում ոչ ոք ոչ ոքի չի մանիպուլացնում, եթե դա արվեր 2016-ին՝ այլ բան։ Վստահ եմ, որ հաղթանակի մասին էդ հրճվանքը նրա համար էր, որ մարդիկ, ովքեր կորուստ են կրել, չգնան իրենց կորուստի հետևից։ Այնպես, ինչպես պատերազմի ընթացքում վարեցին տեղեկատվական սպասարկումը, տականքություն էր սեփական ժողովրդի հանդեպ», - ասել է Արա Սաղաթելյանը:
Նա ասել է, թե իշխանությունները չունեն այդ գիտակցումը, որ քաղաքական, տեղեկատվական և դիվանագիտական խողովոկաները մարտական գործընթացների հետ հաղորդակցվող գլանակներ են, և տեղեկատվական ոլորտի մասնագետների հետ չհամագործակցելով կամ «իգնոր» անելով՝ իշխանությունները հասան նրան, որ Հայաստանը միջազգային մամուլում կորցրեց բոլոր գերիշխող դիրքերը։
«Տոտալ անգրագիտություն է», - ասել է Արա Սաղաթելյանը։