11/03/2021 13:37
Համոզմունք կա, որ Զինված ուժերը հասել են իրենց պահանջին, ինչի մասին մենք կիմանանք երկու օրից. Ղազինյան
Ինձ մոտ համոզմունք կա, որ ՀՀ ԶՈւ-ը հասել են իրենց պահանջին, ինչի մասին մենք կիմանանք երկու օրից, ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով՝ «Օնիկ Գասպարյանը զիջել է միայն մեկ հարցում. դավաճանից մի քանի օր ավելի շուտ հեռացավ»։
«Երեկ Գլխավոր շտաբում տեղի ունեցածը բեմադրություն էր, ռիտուալ` ռազմական և քաղաքական իշխանության միջև ծագած հակամարտությունն այլևս լուծված լինելու մասին։ Խնդրում եմ վստահել ՀՀ Զինված ուժերին և նրա մասին խոսել միայն հարգանքով», - նշել է Ղազինյանը: