11/03/2021 13:19
Վոլոդինը հայտարարել է՝ Ռուսաստանը դուրս գալիս դոլարից կախվածությունից
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանն աստիճանաբար հեռանում է ամերիկյան դոլարից կախվածությունից և երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում մեծացնում է անցումը դեպի ազգային արժույթներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ռուսաստանը հետևողականորեն հեռանում է դոլարից կախվածությունից: Օրինակ՝ ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթներով հաշվարկներն աճել են՝ հասնելով 74%-ի: Մենք համակարգորեն ավելացնում ենք ազգային արժույթներով առևտուրը Չինաստանի և Թուրքիայի հետ», - ասել է Վոլոդինը:
Վոլոդինը հավելել է, որ փետրվարին Ռուսաստանի Դաշնությունն Ազգային հարստության ֆոնդի կառուցվածքում ընդգրկել է ճապոնական իենը և չինական յուանը՝ համապատասխանաբար 5% և 15% բաժնետոմսերով:
Վոլոդինը նշել է, որ ԱՄՆ դոլարի և եվրոյի մասնաբաժինը 45%-ից իջեցվել է 35%-ի: