11/03/2021 13:05
Սյունիքի նախկին մարզպետ. Իշխանությունը փորձում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը կանգնեցնել
Տպավորություն է, որ իշխանությունը միտումնավոր աշխատանքներ է տանում փլուզումը խորացնելու ուղղությամբ, 5-րդ ալիքի «Հարցազրույցի» տաղավարում ասել է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը:
«Գուցե դրանով է պայմանավորված, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ կանկրետ ոտնձգություններ են արվում», - նկատել է Հակոբյանը:
Կոմբինատի խորհրդի անդամը տեղեկություն ունի, որ փորձում են կոմբինատի աշխատանքը կանգնեցնել.
«Իրենց հաշվետվություն չեն տալիս՝ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Երեք տարի է՝ փորձում են: Ինչ եկել են իշխանության, փորձում են էդ կոմբինատի հետ մի բան անել: Սկզբում Նիկոլի մարդիկ փորձում էին մտնել մատակարարների մեջ, կամ, առհասարակ, ինչ-որ մի բան անել: Բոլորի մոտ կարծիք կա, թե կոմբինատը սուպեր կառույց է, որտեղ փողը «բահերով են կրում»: Հետո փորձեցին խոչընդոտել, անընդհատ են փորձել խոչընդոտել: Իրենք հաշվի չեն առնում՝ կոմբինատի աշխատանքի խափանման հետևանքով ինչ կկատարվի»:
Վահե Հակոբյանը նշել է, որ միայն կոմբինատում ավելի քան 5000 աշխատող կա, ընդհանուր առմամբ, կոմբինատից «սնվում է» 25 հազարից ավելի մարդ:
Նա չի բացառել, որ դա Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածություն է:
«Հետո անունը դնեն դժգույն, դժբախտ մարզ ու փոխանցեին ադրբեջանցիներին՝ ինչու ոչ», - ասել է Հակոբյանը՝ ավելացնելով, որ Սյունիքը հայաթափում ու քանդում են: