11/03/2021 18:14
Լավրովը խոսել է Սիրիայի հարցով Կատարի ու Թուրքիայի հետ խորհրդակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Թուրքիայի և Կատարի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում խոսել է Սիրիայի հարցով Մոսկվայի, Դոհայի և Անկարայի միջև խորհրդակցությունների մասին:
Նա նշել է, որ Ռուսաստան-Կատար-Թուրքիա խորհրդակցությունների ձևաչափը «գոյություն ունի ավելի քան մեկ տարի»:
«Մեր ներկայացուցիչները առնվազն երեք հանդիպում են անցկացրել՝ կարծիքներ փոխանակելու վերաբերյալ, թե ինչպես օգնել սիրիական ճգնաժամը լուծելուն՝ համաձայն 2254 բանաձևի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ)», - Լավրովի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:
Նախարարն ընդգծել է, որ «դա ոչ մի կերպ չի փոխարինում Աստանայի ձևաչափին, այլ լրացնում է այն»: