11/03/2021 17:43
ՄԱԿ. Մյանմայում բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է մոտ 70 մարդ
Մյանմայի քաղաքներում ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ցույցերը ցրելու ժամանակ սպանվել է առնվազն 67 մարդ, հարյուրավոր մարդիկ տուժել են: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:
«Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ մարտի 8-ի դրությամբ հաստատվել է, որ մահացել է առնվազն 67 մարդ, ներառյալ՝ կանայք և երեխաներ: Հարյուրավոր մարդիկ տուժել են», - ասել է Դյուժարիկը:
Միևնույն ժամանակ, նա երկրի նոր ղեկավարությանը կոչ է արել դադարեցնել բռնությունները ցուցարարների նկատմամբ և հիշեցրել, որ «ցուցարարների դեմ մարտական զենքի օգտագործումը չի կարող հիմքեր գտնել միջազգային իրավունքի մեջ»: