11/03/2021 14:04
Ղրղզստանի խորհրդարանը նշանակել է սահմանադրության հանրաքվեի օր
Ղրղզստանի խորհրդարանը սահմանադրության հանրաքվեի օր է նշանակել ապրիլի 11-ը, համապատասխան որոշումը կայացվել է հինգշաբթի օրենսդիր ժողովի նիստում:
94 պատգամավոր կողմ է քվեարկել հանրաքվե նշանակելու մասին օրինագծի ընդունմանը, վեցը՝ դեմ:
Նոր սահմանադրության նախագիծը հրապարակվել էր Ղրղըզստանի խորհրդարանի կայքում փետրվարի 9-ին: Փաստաթղթով առաջարկվում է մտցնել Ժողովրդական կուրուլտայի (Խորհուրդ) ինստիտուտը՝ որպես խորհրդատվական, վերահսկիչ ժողով, որը տալիս է առաջարկություններ սոցիալական զարգացման ուղղությունների վերաբերյալ: Նախատեսվում է նաև վերափոխել նախագահի և կառավարության ինստիտուտները:
Կառավարության ձևավորման և աշխատանքի պատասխանատվությունը կրելու է նախագահը, իսկ կաբինետը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Փաստաթղթով առաջարկվում է կրճատել խորհրդարանի անդամների թիվը՝ 120-ից 90: Ըստ բնույթի, առաջարկվող նորամուծությունները նշանակում են վերադարձ խորհրդարանա-նախագահականից նախագահական կառավարման ձև. երկրի քաղաքացիների 80%-ն այն ընտրել է հունվարի 10-ին անցկացված հանրաքվեի արդյունքում:
Ապրիլի 11-ին Ղրղըզստանում նաև տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների տեղակալների ընտրություններ: