11/03/2021 18:15
ԱՄՆ-ն գնելու է Johnson & Johnson պատվաստանյութի ևս 100 միլիոն չափաբաժին. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Առողջապահության դեպարտամենտին պատվիրել է գնել Johnson & Johnson-ի կորոնավիրուսի պատվաստանյութի լրացուցիչ 100 միլիոն չափաբաժին:
«Այսօր ես ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի թիմին հանձնարարում եմ արտադրել և գնել լրացուցիչ 100 միլիոն չափաբաժին Johnson & Johnson պատվաստանյութ», - ասել է Բայդենը Սպիտակ տանը Johnson & Johnson-ի և դեղագործական Merck ընկերության գլխավոր տնօրենների հետ հանդիպման ժամանակ:
Նա ընդգծել է, որ այդ քայլը պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում «շատ բան կարող է փոխվել», և ԱՄՆ-ն պետք է պաշարների չափաբաժիններ կազմի ու պատրաստ լինի այդ փոփոխություններին:
ԱՄՆ-ն այժմ աշխատում է այն ուղղությամբ, որ «յուրաքանչյուր մեծահասակ ամերիկացու համար կորոնավիրուսային պատվաստանյութերի բավարար չափաբաժիններ ձեռք բերի», - ասել է Բայդենը: