11/03/2021 15:59
Սենատը Մերիկ Գարլանդին հաստատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում
ԱՄՆ Սենատը հաստատել է Մերիկ Գարլանդին երկրի գլխավոր դատախազի պաշտոնում:
Քվեարկության ժամանակ Գարլանդը ստացել է 70 սենատորների աջակցությունը, 30-ը դեմ են եղել։ Այս թեկնածուի օգտին քվեարկել են ոչ միայն դեմոկրատ սենատորներն, այլև հանրապետականներից մի քանիսը:
Գարլանդը դատավոր է: 2016-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր նրան նշանակել երկրի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում, այնուամենայնիվ, այն հանրապետականները, որոնք այն ժամանակ վերահսկում էին Սենատը, արգելափակել էին այս թեկնածության քննարկումը: