11/03/2021 12:02
Զինծառայողների վնասված որոշ մասունքներ անհնար կլինի ճանաչել. նախարար
Արդեն չունենք այնպիսի փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ են վնասված.
«Դրանցից ԴՆԹ անջատել և փորձաքննություն անցկացնելը բավական բարդ է: Իհրակե, կունենանք մի փոքր թիվ, որը չենք կարողանա անջատել: Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկներում չի հաջողվի փորձաքննել»:
Ավանեսյանը տեղեկացրեց, որ փորձանմուշների թիվը, որոնց հետ աշխատելը բարդ է, հասնում է 210-ի, նա, սակայն, չկարողացավ ասել՝ ինչ է լինելու այդ մասունքների ճակատագիրը:
«2200-ից ավելի ճանաչում ունենք, 180 հարազատ էլ դեռ պատասխանի է սպասում: Մենք ունեցել ենք 2400 անձ, որոնք ԴՆԹ անալիզ են հանձնել», - ասաց նախարարը: