11/03/2021 15:21
ՌԴ Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի սպանված հոր դեմ քրգործ է հարուցել
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Խաչատուրյան քույրերի սպանված հոր՝ Միխայիլի դեմ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով փաստաբանին:
Քրեական գործը հարուցվել է բռնությունների և ծեծի հիման վրա:
Դուստրերի փաստաբաններից մեկը՝ Ալեքսեյ Պարշինն ընդգծել է, որ մինչ օրս աղջիկների պաշտպանությունը պաշտոնական ծանուցագիր չի ստացել գործի հարուցման վերաբերյալ:
«Բայց հաջորդ շաբաթ պետք է կանչեն քննիչի մոտ և աղջիկներին ճանաչեն տուժող», - ասել է նա:
2018 թվականի հուլիսի 28-ին Խաչատուրյան քույրերը բերման են ենթարկվել և մեղադրվել իրենց հոր սպանության համար:
Հանցագործության պահին՝ 27.07.2018 թ., նրանք 19, 18 և 17 տարեկան էին: Քննության արդյունքներով պարզվել է, որ հոր սպանության պահին աղջիկներից ամենաերիտասարդն իրեն հաշիվ չի տվել իր գործողությունների համար:
Ավագ քույրերը ճանաչվել են մեղսունակ։