11/03/2021 20:46
Մեր օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամություն ենք հայտնում. Հայրենիքի փրկության շարժման արձագանքը՝ նախագահի հրավերին
Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարություն է ընդունել՝ արձագանքելով ՀՀ նախագահի հրավերին:
Հայտարարության տեքստը վրանում հրավիրված ասուլիսում ներկայացրեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Խորհուրդը, արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, որ խորանում է ճգնաժամ և հայտնի են պատճառներն ու պատասխանուտները:
Շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման անհրաժետությունը՝ հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը, հանդիպումները պետք է անցկացվեն ԱԺ-ում՝ հրապարակային՝ ուղիղ հեռարձակմամբ», - ներկայացրեց Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ հանդիպումը ձևական չպետք է լինի: