11/03/2021 11:25
«Էնջինփրոջեքթ քոմ»-ը ներառվեց «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում. կստեղծվի 11 նոր աշխատատեղ` 560 հազար դրամ աշխատավարձով
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց «Էնջինփրոջեքթ քոմ» փակ բաժնետիրական ընկերությունը 5 տարով ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար:
«ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Ծրագրի շրջանակում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 112,200,000 դրամ:
Ծրագրի ընթացքում կստեղծվի 11 նոր աշխատատեղ` շուրջ 560,000 դրամ միջին ամսական աշխատավարձով:
Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 15.3 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 68 քմ մակերեսի հինգերորդ տարում: «ԷԿՈՍ» ՓԲ ընկերությունը համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով: