11/03/2021 12:32
Կորոնավիրուսով վարակվածներից 429-ը ծանր վիճակում է, 30-ին միացված է թոքերի օդափոխության սարք. նախարար
Կորոնավիրուսով վարակված անձանցից 429 հոգի ծանր վիճակում է, 96-ը՝ ծայրահեղ ծանր, 30-ին էլ միացված է թոքերի օդափոխության սարք, լրագրողներ հետ զրույցում տվյալները ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստմանը՝ Ավանեսյանն ասաց, որ փոքր քանակով սկսվել է բուժաշխատողների պատվաստումը, բայց դեռ նոր խմբաքանակ չկա:
Նախարարի խոսքով՝ ինքը չի պատվաստվել, որովհետև ռիսկի խմբին չի պատկանում.
«Երբ հերթը հասնի ինձ, կպատվաստվեմ»: