12/03/2021 14:49
ԱՄՆ-ն կուտակել է AstraZeneca-ի միլիոնավոր չափաբաժիններ և չի ուղարկում դրանք այլ երկրներ
ԱՄՆ-ն կուտակել է AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ, բայց չի օգտագործում դրանք և չի ուղարկում այլ երկրներ, որտեղ դեղամիջոցն արդեն հաստատված է: Այս մասին գրում է The New York Times-ը:
Պարբերականի համաձայն՝ Օհայոյում պահվում է շուրջ 30 միլիոն, իսկ Մերիլենդում՝ տասնյակ միլիոնավոր չափաբաժիններ: Դեղամիջոցը մինչ այժմ հաստատված չէ ԱՄՆ-ում, ի տարբերություն 70 այլ երկրների:
Պատվաստանյութերի արտադրողն ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել դեղամիջոցի չափաբաժինները Եվրոպա վերաուղելու համար: Սպիտակ տանն ակտիվ քննարկումներ են ընթանում, բայց այս պահին խնդրանքը մերժվել է: