12/03/2021 14:18
«HALO Trust»-ի մասին հրապարակումն ուղարկվել է Արցախի ազգային անվտանգության ծառայություն
Արցախի դատախազությունից հայտնում են, որ մարտի 11-ին մի շարք լրատվամիջոցներով տարածվել էր ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ բրիտանական «HALO Trust» ոչ կառավարական կազմակերպությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները:
«Հիշյալ հրապարակումը ԱՀ դատախազության կողմից այսօր ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «ՀԱԼՈ Թրաստ» ընկերությունը հերքել է՝ թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզ չեն փոխանցել: