12/03/2021 13:51
Ամուսնացած կինը պատահաբար պարզել է, որ ինքը տղամարդ է
Չինաստանում 25-ամյա ամուսնացած կինը ձեռքի կոճը ոլորելու պաճառով հիվանդանոց այցելության ժամանակ պարզել է, որ նա տղամարդ է: Այս մասին հայտնում է Global Times-ի տեղական պարբերականը:
Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ Չինաստանի արևելյան նահանգներից մեկի Պինպին անունով բնակչուհին չի ունեցել դաշտանային ցիկլ և չի կարողանում հղիանալ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ նրա մոտ բացակայում է արգանդը և ձվարանները, իսկ նրա կանացի վերարտադրողական օրգանները թերզարգացած են: Ավելին, Պինպինն ունի արական Y քրոմոսոմ: Սա նշանակում է, որ գենետիկորեն չինուհին տղամարդ է:
Բժիշկները չեն կարողացել գտնել նրա մարմնում տղամարդու թաքնված սեռական օրգանները. Դրանք կարող էին «դեգրադացվել» և նեղանալ:
Մանրակրկիտ զննումից հետո Պինպինի մոտ ախտորոշվել է բնածին արատ, որը կարող է առաջանալ ընտանիքում խառն ամուսնությունների պատճառով: