12/03/2021 15:22
Զախարովան նշել է Երևանի և Բաքվի կառուցողական տրամադրվածությունը Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքում
Հայաստանն ու Ադրբեջանը կառուցողական մոտեցում են ցուցաբերել Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքում: Այս մասին մարտի 12-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք նշում ենք ընդհանուր կառուցողական տրամադրվածությունը, որը ցուցաբերել է ինչպես Բաքուն, այնպես էլ Երևանը՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը նախագահում էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները: Դրա հիմնական խնդիրն է իրականացնել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ», - ասել է նա:
Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ երկրները հավատարիմ կմնան փոխընդունելի շփման կետեր որոնելու ընթացքին ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ՝ լրատվական տիրույթում:
Լեռնային Ղարաբաղում մարտերը վերսկսվել էին սեպտեմբերի վերջին և հանգեցրել զոհերի նաև քաղաքացիական անձանց շրջանում: Հրադադարի ռեժիմը կողմերի միջև ձեռք էր բերվել նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի միջնորդությամբ: