12/03/2021 16:36
Թուրքիան և Եգիպտոսը վերսկսել են շփումները դիվանագիտական մակարդակում
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ հայտարարել է Անկարայի ու Կահիրեի միջև դիվանագիտական մակարդակով շփումները վերսկսելու մասին:
«Կապերը խզվել են տարիներ առաջ, և հետևաբար անհնար է կարգավորել հարաբերությունները մեկ գիշերվա ընթացքում, կարծես ոչինչ չի պատահել: Դա անելու համար հարկավոր է անընդմեջ հանդիպումներ անցկացնել, սահմանել ճանապարհային քարտեզ և գործել դրա հիման վրա», - ասել է նա Anadolu-ին տված հարցազրույցում՝ ավելացնելով.
«Մենք Եգիպտոսի հետ կապեր ունենք հետախուզական գործակալությունների և արտաքին գործերի գերատեսչությունների մակարդակով: Մենք շփումները վերսկսել ենք նաև դիվանագիտական մակարդակով»:
Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել էին 2013-ին նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո, որից հետո կողմերը հետ էին կանչել իրենց դեսպաններին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախկինում բազմիցս Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին անվանել է «բռնակալ»: