12/03/2021 18:15
Քրեական հեղինակություն Յապոնչիկի սպանության գործն ուղարկվել է դատարան
ՌԴ Գլխավոր դատախազությունը 2009 թվականին քրական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկել է դատարան: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Նշվում է, որ գործով մեղադրական եզրակացությունները հաստատվել են Կախա Գազզաևի, Մուրթազի Շադանիայի և Ձամբուլ Ջանաշիայի նկատմամբ: Նրանք մեղադրվում են Իվանկովի սպանության, ինչպես նաև զենքի ու զինամթերքի ապօրինի շրջանառության համար:
Հետաքննության համաձայն՝ 2009-ի ապրիլին Մոսկվայի մարզի նախկինում դատապարտված բնակիչ Իլյա Սիմոնիան, որը մտադիր էր փոխանցել հանցավոր համայնքում ազդեցության ոլորտը, կազմակերպել է Իվանկովի սպանությունը: Դրա համար նա ներգրավել է նշված անձանց, ինչպես նաև Նուգզար Պապավային և Աստամուր Բուտբույին:
2009 թվականի հուլիսի 28-ին Իվանկովի ուղղությամբ մի քանի կրակոցներ են արձակվել, երբ նա դուրս էր գալիս Մոսկվայի Խորոշևսկոյե մայրուղու «Թայական սրահ» ռեստորանից: 2009 թվականի հոկտեմբերի 9-ին քրեական հեղինակությունը մահացել է հիվանդանոցում: