12/03/2021 14:00
Ռուս խաղաղապահներին համար հերթական մոդուլային ավանն են կառուցել Ղարաբաղում
Ռուսաստանի Զինված ուժերի մասնագետները ռուս խաղաղապահների համար հերթական մոդուլային ավանն են կառուցել Ղարաբաղի Ասկերան բնակավայրում:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այն խաղաղապահ զորախմբի համար կառուցված 9-րդ ավանն է: Կենցաղային հարմարավետ պայմաններ ապահովելու համար ստեղծված ավանն արդեն ընդունել է 60 բնակչի:
Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով:
Բնակավայրը կահավորված է: Յուրաքանչյուր ավանի տարածքում առկա է մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, գույքի պահեստ, ճաշարան, նաև մթերային պահեստ: