12/03/2021 11:34
Ճապոնիայում սակուրան ծաղկել է
Ճապոնիայի արևմուտքում սակուրան, որը համարվում է երկրի խորհրդանիշը, ծաղկել է: Այս մասին հայտնում է երկրի ազգային օդերևութաբանական վարչությունը:
Ծառը սկսեց ծաղկել մարտի 11-ին Հիրոսիմա պրեֆեկտուրայում: Այս ծաղկունքը համարվում է շատ վաղ: Սակուրայի ծաղկման ամենավաղ ամսաթիվը շրջանում 2010 թ. մարտի 10-ն էր: Մարտի 12-ին ծաղկունքը սկսվել էր Ֆուկուոկա պրեֆեկտուրայում:
Անցյալ տարի ծաղիկները նույնպես ժամանակից շուտ էին ծաղկել: Սովորաբար ծառը ծաղկում է ապրիլի սկզբին: