12/03/2021 16:11
Մահացել է «Աստղային դարպասների» դերասան Քլիֆ Սայմոնը
Հարավաֆրիկացի դերասան Քլիֆ Սայմոնը մահացել է 59 տարեկանում, հայտնում է Deadline-ը:
Քլիֆ Սայմոնի կնոջ խոսքով՝ մահը գրանցվել է մարտի 9-ին, Լոս Անջելեսի լողափերից մեկում: Դերասանը մահացել է քայթբորդինգի ընթացքում տեղի ունեցած պատահարից:
«Ինձ համար այս ողբերգության միակ մխիթարությունն այն է, որ նա զբաղված էր իր սիրած գործերից մեկով և մահացել է լողափում: Դա նրա տաճարն էր», - կիսվել է սոցիալական ցանցերում Քլիֆ Սայմոնի այրին:
Քլիֆ Սիմոնն իր կարիերան սկսել է Փարիզի «Մուլեն Ռուժ» թատրոնում: Հետո խաղացել է «Դետեկտիվ Նեշ Բրիջես» հեռուստասերիալում, խաղացել է չարագործ Բաալի դերը «Աստղային դարպասներում»: