13/03/2021 13:11
«Աշո՛տ, տատդ ստեղ ա, չկրակե՛ս». ակցիայի մասնակիցը՝ շենքի տանիքին տեղակայված դիպուկահարին
«Աշո՛տ, տատդ ստեղ ա, չկրակե՛ս», ԱԳՆ շենքի մոտ ակցիայի մասնակիցը դիմեց տանքին տեղակայված դիպուկահարին:
Հիշեցնենք, որ նախարարության շենքը վարչապետի այցի կապակցությամբ շրջափակված է ոստիկաններով, տանիքին դիպուկահարներ են:
«Էս մարդը թքած ունի պետական շենքերի, կառույցների, ամեն ինչի վրա: Ոստիկաննե՛ր, կներեք, բայց ձեզ վրա էլ թքած ունի: Դուք գիտեք ՀՀ-ին եք ծառայում, բայց իրականում ծառայում ենք ընդամենը մեկ մարդու: Մի մարդու, ով Շուշին չպաշտպանեց այնպես, ինչպես իրեն է պաշտպանում ու իր շարասյանը», - ասաց ակցիայի մասնակիցը: