13/03/2021 14:37
Վրաստանը ստացել է «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Վրաստանը մարտի 13-ին կորոնավիրուսի պատվաստանյութերի առաջին խմբաքանակն է ստացել բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերությունից: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Նշվում է, որ հատուկ չվերթով Թբիլիսի է մատակարարվել 43 200 չափաբաժին դեղամիջոց:
Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն հայտնել էր, որ երկրում առաջին հերթին կպատվաստվեն բժիշկները: