13/03/2021 11:26
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 795 դեպք, մահացել է 11 մարդ
Հայաստանում մարտի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 177 899 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 795-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 165 975 (+257) մարդ, այս պահին բուժվում է 7835 (+527):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4089 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3253 (+10), իսկ այլ պատճառներով՝ 836 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 11 մարդ: